Մյունխենից Թբիլիսի մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլում

13:32 • 21.06.14

Մյունխենից Թբիլիսի թռչող Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլում։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ինքնաթիռում եղել է ավելի քան 60 ուղևոր, որոնցից 50-ը եղել են Վրաստանի քաղաքացիներ։
 

Ինքնաթիռի ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել։
 

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։