Մալայզիական Boeing 777-ի անհետացման մեջ կասկածում են անձնակազմի կապիտանին

21:31 • 22.06.14

Անհետացած մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կապիտանը հնարավոր է` մեղավոր է օդանավի անհետացման գործում: Նման եզրահանգման են եկել Մալայզիայի ոստիկանության քննիչները, ովքեր զբաղվում էին ուղևորատար ինքնաթիռի ահետացման պատճառների պարզմամբ:


Ինչպես գրում INTERFAX.RU-ն` The Sunday Times-ին հղումով, օդաչու Զահարի Ահմադ Շահը «գլխավոր կասկածյալ» է համարվում: Պարբերականի տվյալներով` քննիչները դեռևս չեն բացառում ահաբեկչության և անսարքության վարկածները, սակայն կատարվաի առավել հավանական պատճառ են համարում անձնակազմի որևէ անդամի գործողությունները:


Կասկածանքն ընկել է օդանավի 53-ամյա կապիտան Զահարի Ահմադ Շահի վրա, քանի որ անձնակազմի մյուս անդամներին ստուգելիս որևէ տարօրինակ կամ արտասովոր բան չի հայտնաբերվել: Նրա տանը հետախուզման ժամանակ թռիչքային ստիմուլյատոր է հայտնաբերվել, որի տվյալները ջնջված են եղել: Վերականգնելով դրանք` քննիչները պարզել են, որ Զահարին մշակել էր Հնդկական օվկիանոսի հարավային մասում թռիչքի և կղզու թռիչքուղու վրա վայրէջք կատարելու ծրագիրը:


Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող МН370 չվերթով Կուալա Լումպուրից Պեկին թռչող Boeing 777 ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր մարտի 8-ին` թռիչքից ժամեր անց: Ինքնաթիռը տեղափոխելիս էր եղել 227 ուղևորի և անձնակազմի 12 անդամի: