«Դոնբաս» գումարտակում հայտնվել է կանանց ստորաբաժանում
Ուկրաինայում կիևամետ «Դոնբաս» գումարտակում հայտնվել է տարբեր տարիքի վեց կին, ովքեր այժմ զինվորական պատրաստություն են անցնում և շուտով կմեկնեն ռազմական գործողությունների գոտի: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով ТСН-ին:
Կին մարտիկները վստահեցնում են, որ սեռական պատկանելությունը այդ գործում կարևոր չէ: Տղամարդ մարտիկները նրանց որոշումը սատարում են, սակայն ասում, որ մարզումները միատեսակ են բոլորի համար:
Կանանց խոսքերով՝ իրենք մտադիր են մնալ բանակում նաև պատերազմի ավարտից հետո:










