Ժաննա Ֆրիսկեի ընկերուհին հայտնել է երգչուհու ինքնազգացողության բարելավման մասին
Փոփ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով բուժման կուրս է անցնում Նյու Յորքի ուռուցքաբանական հիվանդանոցում, իրեն լավ է զգում: Ինչպես գրում է Газета.Ru-ն` այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է երգչուհու ընկերուհին` Օլգա Օրլովան:
«Ժաննան իրեն բավականին լավ է զգում: Ավելին ասել դեռևս չեմ կարող», - ասել է Օրլովան: Ֆրիսկեի ընկերուհին հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը Ֆրիսկեի` Մոսկվա մոտալուտ վերադարձի մասին:
Հիշեցնենք, որ ուղեղի ուռուցքի (գլիոբաստոմա) հայտնաբերման մասին հանրությանը հայտնի է դարձել այս տարվա հունվարին` նրա քաղաքացիական ամուսնու` Դմիտրի Շեպելևի պաշտոնական հայտարարությունից հետո: Ներկա պահին երգչուհին փորձնական բուժման կուրս է անցնում Նյու Յորքում:










