ԱՄՆ Կոլորադո նահանգում շուրջ 30 տոննա նավթ է լցվել գետը
ԱՄՆ Կոլորադո նահանգում ջրհեղեղի հետևանքով վթարված ամբարից մոտ 30 տոննա նավթ է լցվել գետը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Christian Science Monitor-ին հղումով, միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում տեղակայված Վինդզոր քաղաքի մոտակայքում: Նավթի ամբարը գտնվում է Noble Energy ընկերության տարածքում:
Էկոլոգիական աղետի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին միացել են առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացուցիչները:
«Ներկա պահին խմելու ջրի ընդունիչները չեն միախառնվել գետը լցված լուծույթի հետ», - հայտնել է նախարարության բնական ռեսուրսների բաժնի ներկայացուցիչը: Նրա խոսքով` Noble Energy ընկերության տարածքում գտնվող երկրորդ ամբարը` մոտ 178 բարել հում նավթով, չի վնասվել:










