Բուլղարական Ալբենայում վեց հյուրանոցի զբոսաշրջիկներին տարհանել են ինքնաթիռներով
Բուլղարական Ալբենա զբոսաշրջային քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով վեց հյուրանոց մեկուսացված է մնացել գետի վարարման հետևանքով հեղեղված ճանապարհի պատճառով: Ինչպես գրում է gazeta.ru-ն՝ այս մասին հաղորդվում է Ռուսաստանում Բուլղարիայի դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են ուղարկվել ռազմական ուղղաթիռներ և ռազմական տեխնիկա, որոնցով զբոսաշրջիկներին տարհանել են և տեղավորել Ալբենայի այլ հյուրանոցներում:
Նշվում է նաև, որ հունիսի 20-ին Ալբենայից մի խումբ զբոսաշրջիկներ, որոնց մեքենաներով տարել են Վարնա քաղաքի օդանավակայան, չեն հասցրել Մոսկվա ուղևորվող չվերթին ճանապարհի հեղեղման պատճառով:
Դեսպանատանը հերքել են տեղեկությունն այն մասին, որ 5 հազար երեխա կտրված է աշխարհից Կրանևո գյուղի ճամբարներից մեկում:
«Չկան տուժած կամ տարհանված երեխաներ, ինչես նաև՝ չեն առաջացել արտակարգ իրավիճակներ շրջակայքի ճամբարների երեխաների համար: Այժմ Կրանևոյի տարածքում չկա ոչ մի ամառանոց, որը չունենա էլեկտրականություն և ջուր»,- ասել է Կրանևոյի քաղաքապետ Ռումեն Նիկոլովը:










