Մոլոկանները՝ Հայաստանում (լուսանկարներ)
Geo.ru կայքն անդրադարձել է Հայաստանում բնակվող մոլոկաններին՝ Սերգեյ Մաքսիմիշինի լուսանկարների շարքով:
«Ռուս մոլոկանների համայնքից շիկահեր և կապուտաչյա երեխաները հայկական սարերում այլմոլորակային են թվում: Այդպես էլ կա. մոլոկաններն այստեղ են եկել 1840-ական թվականներին»,- գրում է կայքը՝ հավելելով. «Նրանք այդպես էլ չեն խառնվել տեղական բնակչության հետ: Ամուսնությունները կայանում են միայն համայնքի ներսում՝ հավատքով քույր և եղբայրների միջև»:













