Միշել Օբաման Իրաքի գրոհայինների ծաղրի առարկան է դարձել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի ծաղրանկարն են պատրաստել, որում առաջին տիկինը խնդրում է վերադարձնել Նիգերիայի առևանգված դպրոցականներին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով AlArabia-ին:
Ծայրահեղականները խմբագրել են Միշել Օբամայի հայտնի լուսանկարը, որտեղ առաջին տիկնոջ ձեռքին «Վերադարձրեք մեր աղջիկներին» (# bringbackourgirls) արտահայտությամբ պաստառ է:
Լուսանկարի վերամշակումից հետո Ամերիկայի նախագահի կնոջ ձեռքի պաստառի գրությունը փոխվել է «Վերադարձրեք մեր ամենագնացները» արտահայտությամբ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներն առևանգել են մի քանի ռազմական ամենագնաց, որոնք ենթադրվում է, որ կօգտագործվեն Իրաքի բանակի դեմ պայքարում: Հնարավոր է, որ դրանց մի մասն էլ ուղարկվի Սիրիա:










