Իսպանուհի մոդելը թողել է կարիերան միանձնուհի դառնալու համար (լուսանկարներ)
Հայտնի իսպանուհի մոդել Օլալլա Օլիվերոսը, ով բազմիցս մասնակցել է շքեղ նկարահանումների, հայտնվել ֆիլմերում և ամսագրերի շապիկներին` Իսպանիայի ողջ տարածքում, որոշել է հրաժարվել դիզայներական գեղեցիկ հագուստներից և հագնել միանձնուհու կապույտ զգեստը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Օլալլան միացել է Order of Saint Michael կարգապահական միությանը և միանձնուհի դարձել: Այս որոշումը նա կայացրել է Պորտուգալիայի Ֆաթիմա գյուղում Սուրբ Աստվածամոր սրբավայր այցելելուց հետո, որտեղ ինչ-որ ներքին զգացողություն է ունեցել:
Նախկին մոդելը շատ չի խոսում այդ միջադեպի մասին, սակայն Ազգային կաթոլիկ ռեգիստորին հայտնել է, որ ինչ-որ ձայն է լսել, որն իրեն հարցրել է. «Ցանկանու՞մ ես հետևել ինձ», որին նա մերժել չի կարողացել: Այդ օրվանից ի վեր միանձնուհի դառնալու միտքը դուրս չի եկել նրա գլխից, և 36-ամյա մոդելը որոշել է թողնել իր աշխատանքն ու միանձնուհի դառնալ` անվանվելով Քույր Օլալլա:
Թեև Օլալլան միանձնուհիների կենտրոնին միացել է 4 տարի առաջ, միայն հիմա է որոշել խոսել իր որոշման մասին: Նա առաջին մոդելն է, ով իր կարիերան փոխում է միանձնուհու կոչման հետ:


.jpg)












