Բացի խաղաղ սցենարից` Պորոշենկոն ունի նաև Բ պլան
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ երկրի հարավ-արևելքում խաղաղ կարգավորումից բացի կա նաև այլընտրանքային տարբերակ: Այդ մասին, ըստ korrespondent.net-ի, ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հրապարակած ուղերձում:
«Խաղաղ սցենարը մեր հիմնական Ա պլանն է: Բայց նրանք, որվքեր հույս ունեն օգտագործել խաղաղ բանակցությունները՝ ժամանակ ձգելու, ուժերը վերակազմակերպելու համար, պետք է իմանան, որ մենք ունենք նաև մանրամասն Բ պլան: Ես այժմ չեմ խոսի դրա մասին, քանի որ ես հավատում եմ, անկեղծորեն հավատում եմ Ուկրաինայի համար խաղաղ երկնքին»,- նշել է նախագահը:










