Շումախերը հաշմանդամ կմնա ողջ կյանքի ընթացքում

15:32 • 22.06.14

Օրերս տեղեկություն է հայտնվել մամուլում, որին սպասում էին «Ֆորմուլա-1»-ի հազարավոր երկրպագուներ. նախկին ավտոմրցարշավորդ Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից և լքել է Գրենոբլի հիվանդանոցը հետագա վերականգնողական գործընթացի համար: Այս մասին գրում է belta.by-ն:

Սակայն Ցյուրիխի հիվանդանոցից նյարդավիրաբույժ Էրիխ Ռիդերերը հայտնել է, որ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոնը կարող է հաշմանդամ մնալ ողջ կյանքի ընթացքում, քանի որ նման վնասվածքներով հիվանդները հաճախ չեն կարողանում ամբողջությամբ վերականգնվել և կախված են մնում ուրիշ մարդկանց օգնությունից:


«Շումին կես տարի մնացել է հիվանդանոցում, նրա մկաններն ամբողջութամբ քայքայվել են և խիստ վնասված են: Մարդիկ կսարսափեին, եթե նրան տեսնեին այժմ: Ես գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում, քանի որ տեսել են նման բանի միջով անցնող հիվանդների: Նրան, հավանաբար, այժմ հնարավոր չէ ճանաչել»,- այսպիսի հիասթափեցնող կանխատեսում է արել բժիշկը:


Մասնագետի կարծիքով՝ Շումախերի արթնացումն արդեն մեծ հաջողություն էր, բայց նրա վերականգնումը երկար ժամանակ կպահանջի: Մարզիկը ստիպված կլինի ամեն ինչ նորից սովորել: Բարենպաստ կանխատեսման դեպքում՝ վերականգնումից ընդամենը երեք ամսից Շումախերը կկարողանա ինքնուրույն նստել, իսկ միայն վեց ամսից՝  կառավարել հաշմանդամի աթոռը: