Ամերիկացի կոնգրեսմենին տուգանել են 60 հազար դոլարով մասնագիտական էթիկան խախտելու համար

16:47 • 22.06.14

ԱՄՆ-ում մասնագիտական էթիկայի բազմաթիվ խախտումների մեջ մեղավոր է ճանաչվել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Դոն Յանգը՝ լոբբիստների և կոորպորատիվ դոնորների հետ Յանգի հարաբերություններին վերաբերող Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժղովի անցկացրած երկարատև քննության արդյունքում: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:


Ընդհանուր առմամբ՝ այդ հետաքննութունները տևել են առնվազն՝ յոթ տարի: Դրանցից մի քանիսին մասնակցել են նաև ամերիկյան իրավապահ մարմինները, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն: Այնուամենայնիվ, ԱՄՆ դաշնային կոմպետենտ մարմինները ոչ մի պաշտոնական մեղադրանք չեն ներկայացրել 81-ամյա Յանգին:


 Կոնգրեսի ստորին պալատի էթիկայի հանձնաժողովը որոշել է պատժել Յանգին մոտ 60 հազար դոլարի չափով տուգանքով: Հանձնաժողովը նաև Յանգին նկատողություն է ներկայացրել: Ընդ որում՝ հանձնաժողովի ղեկավարությունը հստակեցրել է, որ ի վիճակի չի եղել եզրակացնել, թե Յանգը խախտել է նորմերը դիտավորությա՞մբ, թե՞ ոչ, և եղե՞լ է  նրա գործողություններում կոռուպցիոն բաղադրիչ:


Յանգին մեղադրում էին  իր ընտրարշավների համար հավաքված ֆինանսական միջոցները անձնական նպատակներով օգտագործելու, մասնավոր բիզնեսի և լոբբիստական կազմակերպությունների հաշվին բարեկամների և օգնականների հետ հանգստի գնալու մեջ: