Նյու Յորքում կայացել է զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստների ցուցադրություն (լուսանկարներ)
Բրիտանական հին ավանդույթի համաձայն` ամուսնությունում երջանիկ լինելու համար, հարսնացուն պետք է հարսանիքի օրը 4 իր կրի` նոր բան, հին իր, ժամանակավոր վերցված իր և երկնագույն որևէ բան: Իսկ ահա ԱՄՆ-ում վստահ չեն, որ այդ բոլոր սնահավատություններն այդքան պարտադիր են:
Օրերս Նյու Յորքում կայացել է զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստների 10-րդ ամենամյա ցուցադրությունը, գրում է lenta.ru-ն:
Շոուն կազմակերպել է հարսանեկան ծառայություններ մատուցող Cheap-Chic-Weddings ընկերությունը: Բացի թղթից, մրցույթի մասնակիցներին թույլատրվել է օգտագործել սոսինձ, կպչուն ժապավեն և թելեր:
Հաղթողը` 28-ամյա Սյուզան Բրենանը, արժանացել է դրամական մրցանակի` 10.000 դոլարի: Զգեստը պատրաստելու համար նրանից պահանջվել է 1 ամիս և 20 հատ զուգարանի թղթի գլանակ:























