ԱՄՆ-ում 911-ի օպերատորը վստահել է իր բնազդին և փրկել բռնաբարության զոհին
ԱՄՆ-ի Կուպեվիլ քաղաքում (Վաշինգտոն) 911 ծառայության օպերատորը վստահել է իր ներքին ձայնին և այդ կերպ կարողացել է փրկել բռնաբարության զոհին, հայտնում է Huffington Post-ը:
Դայան Ուոլդուփ անունով օպերատորը անցած շաբաթ օրը զանգ է ստացել, սակայն զանգն ընդհատվել է: Երբ օպերատորը հետ է զանգել, ինչ-որ տղամարդ ասել է, որ իր 5-ամյա երեխան սխալմամբ է 911 հավաքել: Օպերատորին թվացել է, որ զուգահեռ նաև մի կին բղավելով օգնություն է խնդրում:
Նա փրկարարների է ուղարկել, որոնք ժամանելով` հայտնաբել են արտաթորանքով ծածկված կնոջ: Նա պատմել է, որ իր ծանոթը առևանգել է իրեն և 5 օր բռնաբարության է ենթարկում: Շուտով փրկարարները տղամարդուն հայտնաբերել են մոտակա այգում թաքնված:
Կատարվածը մեկնաբանելով՝ օպերատորը ասել է, որ զգացողություն ունի, թե մեծ դեր է խաղացել այդ կնոջ կյանքում՝ պարզապես պատասխանելով հեռախոսազանգի:










