ԱԺ-ում հերքում են ևս մեկ արտահերթ նիստի անցկացման մասին լուրերը

21:39 • 23.06.14

Այսօր Ազգային ժողովում խոսակցություններ էին շրջանառվում, թե մինչև հուլիսի սկիզբ Կառավարությունը ԱԺ-ին կդիմի ևս մեկ արտահերտ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, քննարկելու Եվրասիական տնեսական միությանն առնչվող հարցեր, որի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մինչև հուլիսի 3-ը նման պայմանագիր չի ստորագրվի:

 

Արտահերթ նիստ հրավիրելու խոսակցությունները, սակայն, հերքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը.«Արտահերթ, իմ տեղեկություններով, չկա»:


Նույնը, ավելի թեական շեշտադրումներով, կրկնեց հանձնաժողովում նրա տեղակալը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը.«Չնայած Կառավարությունը ետ վերցրեց մի քանի օրինագիծ` գիտությանը, բիզնեսին աջակցությանը և այլ ոլորտներին վերաբերող, բայց չեմ կարծում, որ դրանք այն հարցերն են, որ անհետաձգելի ճանաչվեն ու բերվեն խորհրդարան»: