Ադրբեջանցի զինծառայողը պայթել է ականի վրա

11:37 • 23.06.14

Ադրբեջանական բանակի զինծառայողը պայթել է ականի վրա, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։


Զինծառայող, կրտսեր սերժանտ Օրհան Հաջիևը տուժել է ականի պայթյունից։ Միջադեպը տեղի է ունեցել սահմանին՝ Ղազախի ուղղությամբ։
 

Վիրավորը տեղափոխվել է ռազմական հոսպիտալ, նրա վիճակը ծանր է գնահատվում։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը։