ԱԳՆ-ում ռուսալեզու գործընկերների հետ մամուլի ասուլիսները մշտապես անցկացվել են առանց թարգամանության. Տիգրան Բալայան
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների ասուլիսն այսօր անցկացվել է բացառապես ռուսերեն լեզվով:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեցինք, թե ինչու չի ապահովվել հայերեն թարգամանություն:
«Առաջին՝ արտգործնախարարությունում ռուսալեզու գործընկերների հետ ասուլիսները մշտապես անցկացվել են առանց թարգմանության, երկրորդ՝ մենք նախապես հայտարարել ենք` ասուլիսն անցկացվելու է ռուսերեն լեզվով»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, արդյո՞ք պետական գերատեսչությունը պարտավորություն չունի` ապահովել պետական լեզվով թարգմանություն, ևս մեկ անգամ ընդգծեց, որ նախարարությունում մշտապես գործել է իր նշյած կարգը:
Հարցին` արդյո՞ք չի վերանայվելու կարգը, պատասխանեց.
«Նորից եմ ասում, մինչ օրս միշտ գործել է այս կարգը»:










