Բելգիայի թագավորն ու թագուհին երկրի ֆուտբոլի հավաքականի հաղթանակից հետո հանդերձարանում ողջունել են խաղացողներին
Բելգիայի թագավոր Ֆիլիպն ու թագուհի Մաթիլդան հանդերձարանում հանդիպել են երկրի ֆուտբոլի հավաքականի խաղացողներին՝ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղից հետո։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, հանդիպումն ավարտվել էր բելգիացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Այդպիսով՝ Բելգիայի հավաքականը, հավաքելով 6 միավոր, առաջին տեղն է զբաղեցրել H խմբում և ապահովել են մասնակցությունն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչին։










