British Airways ավիաընկերությունը զբոսաշրջիկներին Գրանադայի փոխարեն Գրենադա է ուղարկել
Բրիտանացի զբոսաշրջիկ Էդվարդ Հեմսոնը կնոջ հետ դատի է տվել British Airways ավիաընկերությանը, որի մեղքով նա Իսպանիայի Գրանադա քաղաքի փոխարեն հայտնվել է Կարիբյան ծովի Գրենադա կղզում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ The Independent-ին հղումով, ամուսնական զույգը պնդում է, որ սխալմունքի համար մեղավոր է ավիաընկերության գործակալն, ով իրենց տոմսեր է վաճառել: Տոմսի վրա նշված է եղել միայն ուղղությունը՝ Գրենադա, առանց օդանավակայանի կոդի, երկրի կամ թռիչքի տևողության:
Լոնդոնից թռչելուց 8 ժամ հետո զբոսաշրջիկները հայտնաբերել են, որ գտնվում են Իսպանիայից 6000 կմ հեռավորության վրա գտնվող Կարիբյան ավազանում: Զբոսաշրջիկները պահանջում են 34000 դոլարի փոխհատուցում տրամադրել իրենց:
Անձնակազմը զույգին խոստացել է, որ ետադարձ ճանապարհին նրանց Իսպանիա կհասցնի, սակայն արդյունքում զբոսաշրջիները 3 օր անցկացրել են Կարիբյան ավազանում և այդպես էլ չեն հայտնվել Իսպանիայում: Ավիաընկերությունը հրաժարվել է փոխհատուցել նրանց տոմսի արժեքը:










