Չինաստանի հյուսիս-արևմուտքում մեկ ամսվա ընթացքում ձերբակալվել են 32 ահաբեկչական խմբերի անդամներ

11:18 • 23.06.14

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում հակաահաբեկչական արշավի անցկացման առաջին ամսվա ընթացքում, որը շարունակվելու է մեկ տարի, ձերբակալվել են 32 ահաբեկչական խմբի անդամներ: Դատապարտվել է 315 մարդ, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

 

Հաղորդվում է, որ գործողության առաջին ամսվա նթացքում առգրավվել է 3,15 տոննա հումք՝ նախատեսված պայթուցիկ նյութերի պատրաստման համար, ինչպես նաև 264 պայթուցիկ սարք և 357 միավոր սառը զենք:

 

«Այս տարվա սկզբից Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում իրականացվել են մի շարք ահաբեկչություններ, ինչը լուրջ հարված է հասցրել շրջանում կայունությանը։ Անհրաժեշտ է ներգրավել իրավապահ մարմինների և զինված ուժերի ողջ պոտենցիալը՝ ահաբեկիչների և կրոնական ծայրահեղականների գործունեությանը դիմադրելու համար»,- հայտարարել է Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը: