Կանադուհին 2 մարդու մահվան պատճառ է դարձել՝ փորձելով փրկել բադիկներին (լուսանկարներ)
Կանադուհի Էմմա Չորնոբաժը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 2 հոգու՝ մոտոցիկլավարի ու նրա դստեր սպանության համար, երբ մայրուղում փորձել է օգնել մի խումբ լքված բադիկների։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, դատավոր Էլանի Պերոն հայտնել է, որ դատավորների 12 հոգանոց խումբը փակ քվեարկության արդյունքում որոշել է, որ 25-ամյա աղջկան սպառնում է 14 տարուց մինչև ցմահ ազատազրկում։
Մեղադրյալը, արցունքներն աչքերին, պատմել է դատարանում, որ ինքն անչափ շատ է սիրում կենդանիներին, և երբ մայրուղու վրա տեսել է առանց մոր խնամքի մնացած փոքրիկ բադիկներին, որոշել է կանգ առնել ու վերցնել դրանց։
Ուստի նա արագ կայանել է մեքենան մայրուղու երթևեկելի հատվածում, անջատել լույսերն ու գնացել թռչունների մոտ։ Եվ քանի որ գիշեր է եղել, ճանապարհով ընթացող մոտոցիկլավար Անդրե Ռոյը չի նկատել մեքենան ու դստեր հետ բախվել է դրան։ Հոր և դստեր համար այդ վթարը ճակատագրական է եղել։












