Մեծ Բրիտանիայում դաժանաբար սպանված արաբ կնոջ հուղարկավորությանը հայրենիքում մասնակցել են հազարավոր մարդիկ

16:40 • 23.06.14

Սաուդյան Արաբիայում հազարավոր տղամարդիկ, անտեսելով անտանելի շոգը, հավաքվել են անապատի կիզիչ արևի տակ՝ մասնակցելու օրեր առաջ Մեծ Բրիտանիայում դաժանաբար սպանված իրենց հայրենակցուհու հուղարկավորության արարողությանը։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 31-ամյա Նահիդ Ալմանեան սպանվել է Քոլչեսթեր քաղաքում, որտեղից նրա դին ուղարկվել է հայրենիք։

 

Անհայտ հանցագործը 31-ամյա ուսանողուհուն հասցրել է դանակի 16 հարված ու այդ վիճակով նրան թողել ճանապարհին ընկած։ Ենթադրվում է, որ կնոջ համար ճակատագրական է եղել մուսուլմանական հանդերձանքը։
 

Tragic homecoming: Thousands of men attend the funeral of Nahid Almanea in the desert of Al Jouf, Saudi Arabia, after she was stabbed 16 times and left to die while walking through Colchester last week