Հունաստանում առգրավվել է Եվրոպայի պատմության մեջ հերոինի ամենախոշոր խմբաքանակը
Հույն իրավապահները Եվրոպայի պատմության մեջ հերոինի ամենախոշոր խմբաքանակն են առգրավել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Թմրանյութերի դեմ պայքարի լայնամասշտաբ գործողության ընթացքում հայտնաբերվել է 988.6 կգ հերոին։ Բացի այդ, Աթենքի պահեստներում իրավապահները հայտնաբերել էին 1.113 տոննա թմրանյութ։
Հունական ոստիկանությունն ԱՄՆ-ի գործընկերների հետ համատեղ եզրակացության են եկել, որ թմրանյութը Եվրոպա է տեղափոխվել Noor One տանկերով, որը եղել է աֆրիկյան Տոգո պետության դրոշով։
Թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել են նավի անձնակազմի 11 անդամները։ Ակնկալվում է, որ երկուշաբթի նրանց մեղադրանք կառաջադրվի։










