Կրակոցներ Երևանի Գյուլբենկյան փողոցում. մեկ մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է. Shamshyan.com
Երևանի Արաբկիր վարչական շրջանում այսօր՝ ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը Գյուլբենկյան փողոցում կրակոցներ է արձակել, որի հետևանքով 30-35 տարեկան մի տղամարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Կրակոցի վայրում հայտնաբերվել է հրազենից արձակված 1 հատ պարկուճ: Ոստիկանությունը ճշտում է վիրավորի ինքնությունը և ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու համար:
Մանրամասները՝ այստեղ։










