Իսպանիայի թագավորի քրոջը փողերի լվացման մեղադրանք կներկայացվի
Իսպանիայի նոր թագավոր Ֆելիպե 6-րդի քրոջը՝ ինֆանտա Քրիստինային, այս շաբաթ կներկայացվեն մեղադրանքներ, գրում է comments.ua-ն։
«Դատավորն ինֆանտա Քրիստինային կներկայացնի փողերի լվացման և ֆինանսական հանցագործություններին մասնակցության մեղադրանքներ, որոնք իրականացրել է նրա ամուսինը 2007-2008-ին։ Ամենայն հավանականությամբ, դատական որոշումը հայտնի կդառնա այս շաբաթ»,- գրում է Mundo պարբերականը։
Նշվում է, որ Քրիստինան կասկածվում է հարկային հանցագործությունների և Aizoon ընկերության միջոցով փողեր լվանալու համար, որը պատկանում է նրան և ամուսնուն՝ Ինյակի Ուրդանգարինին։ Նրան կարող է սպառնալ մինչև 11 տարի ազատազրկում. 6 տարի՝ փողեր լվանալու, և ևս 5 տարի՝ պետական գանձարանի դեմ հանցագործություններին մասնակցելու համար։










