Իրաքում զինյալները նոր քաղաք են գրավել

15:46 • 23.06.14

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը վերահսկողության տակ է առել Թալ-Աֆար քաղաքը, որը տեղակայված է Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգում, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։


«Քաղաքն ու օդանավակայանն ամբողջությամբ գտնվում են զինյալների վերահսկողության տակ»,-հայտարարել են ականատեսները։


Ավելի վաղ զինյալները գրավել էին Մոսուլ մեծ քաղաքը և մի քանի ավելի փոքր քաղաքներ ու բնակավայրեր, ինչից հետո իսլամիստները նախատեսում են հասնել Բաղդադ։


Այսօր անսպասելի այցով Իրաքի մայրաքաղաք է մեկնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։