Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին

08:46 • 23.06.14

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հունիսի 23-ին հարվածել են Սիրիայի տարածքում գտնվող մի շարք թիրախների, հայտնում է Haaretz-ը:


Այս կերպ Իսրայելը պատասխանել է նախօրեին Գոլանի բարձունքներում սիրիական հակատանկային արկի պայթյունին, ինչի հետևանքով իսրայելցի դեռահաս էր զոհվել:


Ըստ աղբյուրի՝ գիշերն իրականացված հարձակման ժամանակ իսրայելցիները հարվածել են 9 ռազմական օբյեկտների, որոնց թվում նաև շտաբներ են եղել:


Գոլանի բարձունքները հաճախ է գնդակոծվում Սիրիայում կառավարական ուժերի և ապստամբների պայքարի ընթացքում: