ԱՄՆ-ի պետքարտուղարն անսպասելի ժամանել է Բաղդադ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին անսպասելի այցելել է Բաղդադ, որտեղ վերջին շրջանում աճել են անվտանգության շուրջ մտահոգությունները՝ իսլամիստների առաջխաղացման ֆոնին, հայտնում է The Guardian-ը:
Այսօր հայտնի է դարձել, որ իսլամիստներն այդ երկրում ևս 4 բնակավայր են գրավել:
Նախօրեին Կահիրեում Քերին ասել էր, որ Իրաքում պետք է ստեղծվի այնպիսի կառավարություն, որը կհամապատասխանի ժողովրդի բոլոր հատվածների ձգտումներին: Նա նաև նկատել էր, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն չի կրում Իրաքում ներկայիս վիճակի համար:
Քերին այցը կատարել է Եվրոպա և Մերձավոր Արևելք իր այցի շրջանակներում:










