Նիդեռլանդների թագավորին թույլ չեն տալիս նավահանգիստ կառուցել Հունաստանում
Նիդեռլանդների թագավորական ընտանիքը Հունաստանում բախվել է տեղացիների թշնամական վերաբերմունքին։ Ինչպես նշում է Euromag-ը, Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրն ու նրա կինը՝ Մաքսիման, շքեղ առանձնատուն են գնել հունական Պելոպոնես թերակղզում ու որոշել այնտեղ մասնավոր նավահանգիստ կառուցել։
Սակայն տեղի բնակիչները բողոքել են այս նախաձեռնության դեմ, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ թագավորական նավերի համար նախատեսված բետոնե կոնստրուկցիան կփակի լողափը։ Հույները պնդում են, որ նման բնույթի շինարարությունը հակասում է երկրի օրենքներին։
«Իսկ եթե մի օր արքան որոշի անձնական ինքնաթիռով այստեղ գալ, ի՞նչ է, օդանավակայա՞ն է կառուցվելու»,-հարցրել են վրդովված տեղացիները, ովքեր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն են հավաքում՝ դատարան դիմելու համար։










