Օբաման առաջարկել է մեղուների փրկության համար 50 մլն դոլար հատկացնել

09:57 • 23.06.14

Մեղվատու մեղուների և բույսերի այլ փոշոտողների թվի կտրուկ նվազման պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստեղծել է նպատակային խումբ և առաջարկել 50 միլիոն դոլար հատկացնել խնդրի լուծման համար, գրում է «Взгляд»-ը:


«Փոշոտումն ԱՄՆ պարենային անվտանգության անբաժան մասն է»,- հայտարարել է Օբաման:

 

Նա նշել է, որ մեղվատու մեղուներն ազգային տնտեսությունը խթանելու միջոց են, նրանց ներդրումը կազմում է մոտ 15 միլիարդ դոլար:

 

Մեղուների, թիթեռների և այլ փոշոտողների անհետանալու խնդրի լուծմանն ԱՄՆ նախագահը ներգրավել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը և գյուղատնտեսության հարցերով ԱՄՆ դեպարտամենտին։

 

Մեղուների պահպանմանը նվիրված անհրաժեշտ հետազոտությունների համար Օբաման առաջարկում է հաջորդ տարի հատկացնել 50 միլիոն դոլար։