Ակցիայի մասնակիցները գնացին ոստիկանություն՝ պահանջելու 2 տասնյակից ավել բերման ենթարկվածներին ազատել (թարմացվում է, տեսանյութ)

13:30 • 23.06.14


15.35



Ակցիայի մասնակիցները գնացին ոստիկանություն՝ պահանջելու 2 տասնյակից ավել բերման ենթարկվածներին ազատել



Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ պահանջելու ազատ արձակել երկու տասնյակից ավելի բերման ենթարկվածներին:


Մինչ այդ նրանց մոտեցավ Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման վարչության պետը, ով զրուցեց ոստիկանների և բողոքող քաղաքացիների հետ և հեռացավ:


Բերման ենթարկվածների թվում են նաև «Դ!ԵՄ ԵՄ» թիմի մի շարք անդամներ: Նրանց բերման ենթարկելու մասին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, թե վերջիններս հասարակական կարգ են խախտել՝ փակելով Սարյան փողոցը: Մինչդեռ նշենք, որ ցուցարարները որոշեցին փողոցը փակել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմացից շատերին բռնի ուժով բերման ենթարկելուց հետո:

 




14.15

Քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Սարյան փողոցը փակող քաղաքացիներին՝ մոտ մեկ տասնյակ մարդու: Մյուս քաղաքացիներին ուժով տեղափոխեցին մայթ: 




Հավաքվածները վանկարկում են՝ «Ամոթ-ամոթ»:

13.55

Քիչ առաջ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել քաղաքացների ու ոստիկանների միջև: Վերջիններս բոլորին ուժով հեռացրել են շենքի հարակից տարածքից: 
 




Այս պահին հավաքված քաղաքացիները՝ մոտ 50-60 հոգի, փակել են Սարյան փողոցի երթևեկելի հատվածը: Ոստիկանությունը պահանջում է բացել ճանապարհը:

13.30

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը, շենքի դիմաց քաշքշուկ է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև: Պատճառն այն է, որ ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մոտենալ շենքին: Վերջիններս փորձում են բերման ենթարկել նրանցից ոմանց, ովքեր փորձում են ճեղքել ոստիկանական պատը, սակայն քաղաքացիները թույլ չեն տալիս բերման ենթարկող մեքենաներին շարժվել՝ փակելով վերջիններիս ճանապարհը։

Քաղաքացիները շարունակում են փորձել ճեղքել ոստիկանական պատը: Իրավիճակը լարված է: