Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի անունից կստորագրի Ռոմպոյը
ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյն իրավունք է ստացել ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, հաղորդում է УНИАН-ը:
Համապատասխան որոշումը կայացվել է երկուշաբթի, առանց քննարկման: Կիևի կողմից համաձայնագիրը կստորագրի անձամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Երկուշաբթի Խորհուրդը նաև համաձայնեցրել է համաձայնագրի որոշ հատվածների ժամանակավոր կիրառումը, որոնք կսկսեն գործել անգամ մինչ ԵՄ-ի անդամ 28 պետությունների կողմից փաստաթուղթը վավերացնելը:
Այդ հատվածներին են վերաբերում Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու դրույթները: Ինչպես սպասվում է՝ ազատ առևտրի գոտին կսկսի գործել այս աշնանից Պորոշենկոյի կողմից վավերացվելուց հետո:
Ուկրաինան և Եվրամիությունը պատրաստվում են հունիսի 27-ին ստորագրել Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական հատվածը, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը:










