ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 12 սիրիացի նախարարի նկատմամբ
Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի կառավարության անդամներից 12-ի նկատմամբ՝ նրանց մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման համար։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով, երկուշաբթի ԵՄ-ն իր որոշմամբ սառեցրել է սիրիացի 12 նախարարի (անունները չեն հրապարակվել) ակտիվներն ու արգելել է նրանց մուտքը Եվրոպական միության տարածք։
Այսպիսով՝ Սիրիայի արդեն 191 քաղաքացի ներառված է պատժամիջոցների եվրոպական ցուցակում։ Բացի այդ, Բրյուսելը պատժամիջոցներ է սահմանել սիրիական 53 ընկերության ու կազմակերպության, ինչպես նաև երկրի Կենտրոնական բանկի նկատմամբ։ Մայիսի վերջին ԵՄ-ն երկարաձգել է Սիրիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների ժամկետը մինչ 2015թ. հունիս։










