Սաուդյան Արաբիայում երկու եղբայր գտել են միմյանց ավտովթարի ժամանակ
Սաուդյան Արաբիայում երկու եղբայր գտել են իրար ավտովթարի ժամանակ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Al Bawaba-ին:
Ամեն ինչ սկսվել է Էր-Ռիադը և Մեդինան միացնող ճանապարհին երկու մեքենաների բախումից: Ավտովթարին հաջորդել է վարորդների թեժ վեճը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նայել են տղամարդկանց փաստաթղթերը և հետաքրքրվել, թե ինչու են նրանք այդքան կատաղի վիճում, եթե եղբայրներ են:
Պարզվել է, որ նրանք տարբեր տարիների իրենց մայրերի հետ ամուսնացած միևնույն տղամարդու որդիներն են:
Ի վերջո, տղամարդիկ հաշտվել են և որոշել միասին այցելել հորը։










