Ուկրաինացի զինվորներին Հայրենական պատերազմի տարիների սաղավարտներ են բաժանել

09:04 • 23.06.14

Ուկրաինայի Ժիտոմիրի շրջանի 10-րդ գումարտակի զինվորները, որոնք պատրաստվում են երկրի արևելքում սպասվող ուժային գործողությանը, գաղտնիության պայմանով պատմել են, որ իրենց հնացած սպառազինություն են մատակարարել. տեղեկացնում է Lenta.ru-ն։


Զինվորները, մասնավորապես, նշել են, որ իրենց բաժանել են 1943թ.-ի սաղավարտներ։ «Դրանք չեն կարող բեկորներից պաշտպանել մարդուն, և նվազագույնը, որ կարող է սպառնալ, կոնտուզիան է»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բացի այդ, նշվում է, որ շատ զինծառայողների պատրաստվում են մարտադաշտ ուղարկել առանց զրահաբաճկոնների, պաշտպանիչ միջոցների և զինտեխնիկայի։


Ուկրաինացի զինծառայողը պնդում է, որ «գումարտակը պատրաստ է հակաահաբեկչական գործողության դաշտ մեկնելու, սակայն Պաշտպանության նախարարությունը քիչ օգնություն է հատկացնում։ «Միակ բանը, որ ստացել ենք պահեստից և բավարար քանակությամբ, նոր ինքնաձիգներն են»,-ասել է նա։