Երևանի երկնքում ռուսական ռազմական օդանավերը ավիաշոու են ցուցադրում
Ավիացիայի տոնի կապակցությամբ ռուսական «Ստրիժի» ավիացիոն խումբն իր ՄԻԳ-29 և ՏՈՒ-25 ռազմական օդանավերով Երևանի օդային տարածքում ավիաշոու է կազմակերպել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե օդանավերն ինչո՞ւ են այդքան ցածր իրականացնում իրենց թռիչքները՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ցուցադրական թռիչքները ցածր են լինում: Շատ ցածր պետք է լինի, որ ժողովուրդը հիանա»:
Նշենք, որ Ավիացիայի օրը Հայաստանում նշվում է հունիսի 26-ին:










