Բողոքի ակցիա Աֆրիկյանների տան մոտ, մի քանի ակտիվիստ բերման են ենթարկվել (ուղիղ)
Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է
17.21
«Իրանք անընդհատ սադրում են, սադրանքը կայանում է նրանում, որ ես ոչ մի բան չեմ անում, ես օրենք եմ պաշտպանում, իսկ իրենք «ժեշտ» են պաշտպանում: Մեկը հրում ա, հայհոյում ա ձեռի հետ, մյուսն էլ ձեռքս կպչում ա մյուսի ձեռքին՝ ասում ա՝ տեսար ո՞նց խփեց, իրենց 02– նկարող ոստիկանին ասում ա՝ նկարի ո՞նց է խփում»,- պատմեց ակտիվիստը և ամփոփեց, որ ոստիկանությունը սադրում է:
Անցող մեքենաները, ի աջակցություն ակտիվիստների, ձայնային ազդանշաններ են տալիս: Ակտիվիստ Կարեն Հարությունյանը Երևանի փոխոստիկանապետին ներկայացրեց իրավիճակն իր ներկայացմամբ՝ասելով, որ ոստիկանությունը չի հասկանում լսել, թե ինչ են իրենք ուզում ասել։
«Որ դուք ձեր գործառույթը կատարեք, որ գնանք ասեք, ոչ թե մեզ հրեք»,-ասաց Կարեն Հարությունյանը և Վալերի Օսիպյանին ներկայացրեց Մշակույթի նախարարության հուշարձանների վարչության եզրակացությունը , որ այս պահին մինչև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումն անհրաժեշտ է դադարեցնել շենքի ոչնչացումը:
Երևանի փոխոստիկանապետն այս առնչությամբ ասաց, որ չգիտի, թե այդ գրությունը որտեղից են վերցրել: «Ես չեմ ընդունում սա թուղթ ա, պատճենահած, եթե սա համապատասխանում է իրականությանը, տվե՛ք, թող մենք էլ վճռի որոշման կատարումն ապահովենք»,- հայտարարեց Վալերի Օսիպյանը՝ ավելացնելով, որ ակտիվիստները սահմանափակում են մյուսների ազատ տեղաշարժի իրավունքը:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը պատմեց, որ ուրբաթ օրը շենքի քանդման հարցով ՝ շենքի քանդումը ժամանակավորապես դադարեցնելու համար դիմել են դատարան և այսօր պետք է հայտնի դառնա՝ վարույթ ընդունվե՞լ է, թե ոչ:
Իսկ ավելի վաղ դիմել էին վարչական դատարան՝ վիճարկելով կառավարության այն որոշումը, որով Հայստանում կարելի է ճարտարապետական հուշարձաններ տեղափոխել :
Սարհատ Պետրոսյանը հայտարարեց, որ շենքի քանդումը հակասում է 2008-ին Եվրոպայի ճարտարած Հայաստանի կողմից Ճարտարապետական շինությունների պաշտպանության մասին կոնվենցիային:
Երևանի Տերյան 11 հասցեում գտնվող «Աֆրկյանների տան» մոտ երաժիշտ Տիգրան Համասյանի կատարմամբ կոմիտասյան դաշնամուրային կատարումից հետո, իրավիճակը թեժացավ:
Նախ, ոստիկանների և ակտիվիստների լեզվակռիվը վերաճեց թեթև հրմշտոցի, ապա ոստիկանները պատ կազմած՝ փակեցին շենքի երկայքնով տեղադրված ցանկապատը:
Ակտիվիստներից մի քանիսը ձայներ արձակող մանկական խաղալիքներ էին պտտեցնում ոստիկանների դեմքի մոտ, ինչին ի պատասխան՝ ոստիկանները ձեռք ձեռքի տվեցին:
Մի քանի ակտիվիստ հենց տեղում բերման ենթարկվեցին, երբ նրանք սկսեցին ձեռքերով ու ոտքերով խփել երկաթյա ցանկապատին:










