Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան

16:09 • 24.06.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) նշանակելու մասին:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահը որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով։