Ջուլիան Ասանժն արժանացել է Ղազախստանի լրագրողների միության մրցանակին
2014-ի համար Ղազախստանի լրագրողների միության մրցանակին է արժանացել ավստրալացի լրագրող, WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, հայտնում է Intefax-ը:
Ասանժը մրցանակի է արժանացել «լրագրողական հետաքննություն» անվանակարգում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նման որոշում է կայացվել Միության վարչության կողմից՝ լավագույն աշխատանքների համար հանրապետական ստեղծագործական մցույցի արդյունքների ամփոփումից հետո:
Նույն միությունը նաև մի շարք տեղացի լրագրողների է մրցանակներ շնորհել՝ բազմաթիվ անվանակարգերով:
Ասանժը 2012-ի հունիսից ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ ինտերնետ- ռեսուրսի հիմնադրին քաղաքական ապաստան է տրամադրվել:










