Բեյրութի հարավում պայթյունի հետևանքով 19 մարդ է վիրավորվել
Լիբանանի մայրաքաղաքի հարավում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 19 մարդ է վիրավորվել: Մահապարտի կողմից ղեկավարվող մեքենան լույս երեքշաբթի պայթել է Լիբանանի բանակի անցակետի մոտակայքում, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters-ին, որն էլ վկայակոչում է Լիբանանի պետական անվտանգության մարմիններին:
Վիրավորների թվում են ֆուտբոլային երկրպագուներ, որոնք այցելել էին մոտակա սրճարան՝ Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բեյրութի Թայունե շրջանում, որը համարվում է Լիբանանում «Հըզբոլլահ» շիա շարժման կենտրոններից մեկը: Խորհրդարանում այդ շարժման ներկայացուցիչներից մեկը հայտարարել է երկրի միասնությունը խախտելու սուննի ծայրահեղականների փորձի մասին։










