ԱՄՆ-ում 168 երեխա է ազատվել սեռական շահագործումից, ձերբակալվել է 300 մարդ

08:24 • 24.06.14

ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն համատեղ մասշտաբային գործողություն են անցկացրել՝ ազատելով երեխաների, որոնց ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Գործողության ընթացքում ազատվել է 168 երեխա, իսկ ձերբակալվել է մոտ 300 անձ, որոնք կասկածվում են երեխաների սեռական շահագործումը կազմակերպելու մեջ:


ԱՄՆ-ի տարածքում 100-ից ավելի քաղաքներում անցկացված գործողությունը տևել է չորս օր:


ԱՄՆ իշխանությունները մտահոգված են, որ ավելի ու ավելի շատ երեխաներ են ներգրավվում մարմնավաճառության մեջ համացանցի միջոցով: