Դոնեցկի և Լուգանսկի Ազգային Հանրապետությունները միավորվում են համադաշնության կազմում
Ինքնահռչակ «Դոնեցկի Ազգային Հանրապետության» ղեկավարությունը հայտարարել է «Նովոռոսսիայի» միասնական Սահմանադրության մասին, որն ընդգրկում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետությունները: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Դոնեցկի Ազգային Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:
«Այսօր Դոնեցկի ազգային Հանրապետության Գերագույն խորհրդում պատգամավորները քվեարկել են Նովոռոսսիայի միասնական Սահմանադրության համար: Դա նշանակում է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ազգային Հանրապետությունները միասնական Սահմանադրություն կունենան», - հայտնել է Բորոդայը:
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ազգային Հանրապետությունների միավորման մասին հաղորդում է նաևի Դոնեցկի Ազգային Հանրապետության Twitter-ը: Միկրոբլոգում նշվում է, որ արդեն հաստատվել է Դոնեցկի ներկայացուցիչ պատգամավորների ցանկը Ազգային հանրապետությունների միության խորհրդարանում:










