ԵՄ-ն Ալբանիային միության անդամի թեկնածուի կարգավիճակ է տրամադրել
Լյուքսեմբուրգում ընդհանուր հարցերով Եվրամիության խորհուրդը որոշել է Ալբանիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Շնորհավորում եմ Ալբանիային թեկնածուի կարգավիճակի առնչությամբ, որը քիչ առաջ համաձայնեցրել են նախարարները. դա բարեփոխումներում ներդրված ջանքերի ճանաչում է և նոր բարեփոխումների կոչ»,- գրել է եվրահանձնակատարը:
Ավելի վաղ Ֆյուլեն հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ալբանիային Եվրամիություն մտնելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակ տրամադրել: Նա ընդգծել էր, որ Ալբանիան նշանակալի հաջողությունների է հասել կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:










