Greenpeace-ի աշխատակիցը երկու տարի աշխատանքի է գնացել ինքնաթիռով
Greenpeace բնապահպանական միջազգային կազմակերպության աշխատակիցներից մեկը՝ Պասկալ Հասթինգը, երկու տարի շարունակ Լյուքսեմբուրգից Ամստերդամ աշխատանքի է մեկնել ինքնաթիռով՝ կազմակերպության հաշվին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Յուրաքանչյուր ուղևորությունը Greenpeace-ին արժեցել է 200 ֆունտ ստեռլինգ:
ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության տվյալներով՝ երկու տարվա թռիչքների ընթացքում մթնոլորտ է արտանետվել 7 տոննա ածխաթթու գազ: Ինքը՝ Հասթինգը, հայտարարել է, որ կարող էր խուսափել թռիչքներից, բայց այդ միջոցներն անհրաժեշտ են եղել, քանի որ գնացքով ուղևորությունը տևում է մոտ 12 ժամ:
Greenpeace-ի աշխատակցի ուղևորության մանրամասները բացահայտվել են այն բանից հետո, երբ կազմակերպությունը ներողություն է խնդրել Ամստերդամում կազմակերպության գլխավոր գրասենյակի աշխատակցի պատճառով 3,7 միլիոն եվրոյի նվիրատվության անհետացման համար։










