Էլիզաբեթ 2-րդը մասնակցել է Եվրոպայի ամենախոշոր օդանավակայանի նոր մասնաճյուղի բացման արարողությանը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը մասնակցել է Եվրոպայի ամենամեծ՝ «Հիթրոու» օդանավակայանի 2-րդ մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը։ Տերմինալը սկսել է չվերթներ ընդունել և ուղարկել դեռևս հունիսի 4-ից՝ խոշոր վերակառուցումից հետո, որը տևել է մոտ 5 տարի և արժեցել է 2.5 մլրդ ֆունտ (4.3 մլրդ դոլար), գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է ավելի քան 1.000 մարդ, որոնց թվում եղել են վերանորոգման աշխատանքներին մասնակցած շինարարներ և օդանավակայանի աշխատակիցներ։
Թագուհին ժամանել է «Հիթրոու» ամուսնու՝ Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպի ուղեկցությամբ։
Ենթադրվում է, որ «Թագավորական» անվանումը ստացած տերմինալը յուրաքանչյուր տարի կսպասարկի մինչև 20 մլն ավիաուղևորի։




































