Գրոհայինները գրավել են Իրաքի ամենախոշոր նավթավերամշակող գործարանը
Սուննի գրոհայինները հայտարարել են Բաղդադից հյուսիս գտնվող Բայջայում Իրաքի գլխավոր նավթավերամշակող գործարանը գրավելու մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:
Al Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ կառավարական զորքերի ստորաբաժանումները, որոնք պահպանում էին նավթավերամշակող գործարանը, վայր են դրել զենքը և լքել են այն առանց մարտի:
Ավելի վաղ գործարանը 10 օր գրոհել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, Իրաքի բանակի ստորաբաժանումները երեք անգամ կարողացել են հետ մղել գրոհները:
Գործարանը գրաված գրոհայինները ժխտում են իրենց կապն իսլամիստների հետ՝ պնդելով, որ դեմ են հանդես գալիս Նուրի ալ Մալիքիի շիա կառավարությանը: Նրանք խոստացել են գործարանը փոխանցել տեղական ցեղերի կառավարմանը։










