Մեքսիկայում ձերբակալել են «Ինժեներ» մականունով հայտնի թմրավաճառին

20:20 • 24.06.14

Մեքսիկացի զինվորականները ձերբակալել են ԱՄՆ կոկաինի երբեմնի ամենախոշոր մատակարար հանդիսացող «Տիխուանա» թմրանյութային կարտելի ղեկավարին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Octavo Dia պարբերականը:


«Ինժեներ» մականունով հայտնի Լուիս Ֆերնանդո Սանչես Արելյանոն ձերբակալվել է Տիխուանայում իրականացվող հատուկ գործողությունների ժամանակ: Ինչպես պարզաբանում է BBC News-ը՝ անհայտ զինվորական աղբյուրին հղումով, թմրավաճառին ձերբակալել են ԱԱ 2014-ի Մեքսիկա-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպման ավարտին:


Մեքսիկայի իշխանությունները թմրավաճառների որսն սկսում են ամանորյա տոների ժամանակ կամ այլ լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ, երբ կարտելի պահակախմբի հսկողությունը թուլանում է: «Ինժեներին» ձերբակալելու համար օգտակար տեղեկության դիմաց ոստիկանությունը պարգևավճար էր սահմանել 30 մլն պեսոյի (2,3 մլն դոլար) չափով: