«Odnoklassniki»-ն բացատրել է Պուտինի վերաբերյալ քննադատական գրառումները ջնջելու փաստը

00:20 • 24.06.14

«Odnoklassniki» սոցիալական ցանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված քննադատական գրառումները ջնջելու պատճառը օգտատերերի  բողոքների, այլ ոչ թե ցանցի ադմինիստրացիայի ցանկությամբ է իրականացվել: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով սոցցացնցի մամլո քարտուղար Իլյա Գրաբովսկիի հայտարարությանը:


Գրաբովսկու խոսքով՝ ցանցում բավականին մեծ թվով ձայներ հավաքած օգտատերերի գրառումները ավտոմատ ջնջվում են, սակայն մամլո քարտուղարը չի նշել, թե կոնկրետ որքան է այդ ձայների սահմանը:


Սոցցանցի կանոններով` գրառումների դեմ կարող է բողոքարկել «Odnoklassniki» սոց ցանցում գրանցված ցանկացած անձ: