ԵԽԽՎ-ում բերանները կապած ակտիվիստները Ադրբեջանի նախագահի ելույթի ժամանակ խոսքի ազատության պահանջ են ներկայացրել (տեսանյութ)

15:28 • 24.06.14

Այսօր՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի երկրորդ օրը Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քաղբանտարկյալների և մարդու իրավունքների խախտումների խնդրի վերաբերյալ Ստրասբուրգում ակցիա են իրականացրել. այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է «Հանրապետական» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը։

ՀՀԿ պատգամավորը ակտիվիստների նկարը տեղադրելով՝ գրել է. «Խոսքի ազատության պահանջ Ադրբեջանի նախագահին ԵԽԽՎ-ում: Ակցիա Ալիևի ելույթի ժամանակ՝ բերանները կապված ակտիվիստներ...»։

Այնուհետև նա նաև անդրադարձել է Ալիևի արձագանքին. «Պարզվում է, որ ...«այս ակտիվիստները մեղավոր չեն, որ պայքարում են, նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1993 թվականին...» մտքի գոհարներ են տեղում մեկը մյուսի ետևից»։ 

Նշենք, որ Ալիևը ելույթ է ունենալու որպես մի երկրի ղեկավար, որը կես տարով ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: