Հռոմի պապը ճանապարհին կանգնեցրել է իր ավտոմեքենան՝ հաշմանդամ երեխային համբուրելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զարմացրել է իտալական փոքր քաղաքի բնակիչներին, երբ անսպասելիորեն կանգնեցրել է իրեն ուղեկցող ավտոմեքենաների շարասյունը՝ հաշմանդամ երեխայի համբուրելու համար, գրում է nydailynews.com-ը։
Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է պոնտիֆիկոսն իջնում կապույտ մեքենայի ետևի նստատեղից և մոտենում մարդկանց, որոնք հավաքվել են ավտոշարասյունը տեսնելու համար։ Ֆրանցիսկոս պապը համբուրում է հաշմանդամ երեխայի ճակատը, այնուհետ ողջունում հավաքվածներին և հեռանում։













